Տասը մարդ զոհվել է ամերիկյան Վիրջինիա նահանգի Walmart խանութում տեղի ունեցած հրաձգությունից, տեղեկացրել է տեղի WAVY-TV հեռուստաալիքը՝ հղում կատարելով ոստիկանությանը։
«Ոստիկանության ներկայացուցիչը WAVY-ի թղթակցին տեղեկացրել է, որ 10 մարդ զոհվել է»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Հրաձգությունը տեղի է ունեցել Վիրջինիա նահանգի Չեսապիկ քաղաքի Walmart խանութում, ավելի վաղ տեղեկացվել էր, որ կան զոհեր եւ վիրավորներ։ Ոստիկանության տվյալներով՝ կրակողը, ենթադրաբար, մահացել է։





























