Թոշակային եւ սոցիալական ֆոնդերի միջազգային ասոցիացիայի օգոստոսի 1-ի տվյալներով, ներկայումս ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 9-րդ (28. 57 դոլար) տեղը աշխատանքային թոշակի բազային մասով։
Այդ ցուցանիշով ԱՊՀ երկրների առաջատար եռյակի մեջ են մտել Ղազախստանը (164,19 դոլար), Ադրբեջանը (108,07 դոլար) եւ Ռուսաստանը (102,43 դոլար)։
Այնուհետեւ մինիմալ թոշակի չափով իրար հաջորդում են Ուկրաինան (95,85 դոլար), Բելառուսիան (86,84 դոլար), Ուզբեկստանը (64,42 դոլար), Մոլդովիան (56,55 դոլար), Հայաստանը (28,57 դոլար), Ղրղստանը (22,27 դոլար) եւ Տաջիկստանը (16,83 դոլար)։




























