Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 7-ին, ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆիլիպ Լեֆորին նշանակման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա հարուստ դիվանագիտական փորձն ու մեր տարածաշրջանի մասին տեղեկացվածությունը օգտակար կլինեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդման գործում:
Սերժ Սարգսյանը կարեւորել է Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցությունն ու փորձը:




























