Մերձմոսկովյան Բալաշիխայի այրվող առեւտրի կենտրոնում մասամբ փլուզվել է տանիքը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։

«Տեղի է ունեցել շենքի տանիքի (900 քառակուսի մետր մակերեսի չափով) փլուզում», տեղեկացրել են ԱԻՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչությունում։

«Ստրոյպարկ» առեւտրի կենտրոնում հրդեհն սկսվել է երկուշաբթի առավոտյան։ Սկզբում այրվել են բաց տարածքում գտնվող շինանյութերը, հետո կրակն անցել է առեւտրի կենտրոնի շենք։

Տուժել է մեկ մարդ՝ մինչեւ հրշեջների գալը կրակը հանգցնել փորձող պահապանը։ Տղամարդը վերին շնչուղիների այրվածքներ էր ստացել։

Առեւտրի կենտրոնի աշխատակիցները տարհանվել են։

Մոսկվայի մարզի Քննչական կոմիտեն հրդեհի պատճառների հետաքննություն է սկսել, քրեական գործ է հարուցվել