Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզներն ու ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 12-ին Երևանի Գաջեգործների փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 60-ամյա Համլետ Գ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա սեպտեմբերի 24-ից Ուկրաինայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր Ուկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի (Կանխամտածված սպանությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: