ԱՄՆ-ը հիշողության չիպերի չինական YMTC արտադրողին եւ արհեստական բանականության չիպերի արդյունաբերության 21 «խոշոր» չինական խաղացողների առեւտրային «սեւ ցուցակում» է ներառել, հաղորդում է Reuters-ը:

YMTC-ը, որը երկար ժամանակ գտնվում էր ԱՄՆ կառավարության նշանառության տակ, ավելացվել է ցուցակում այն մտավախությունների պատճառով, որ նա կարող է ԱՄՆ տեխնոլոգիաները վերաուղղել նախկինում «սեւ ցուցակում» ներառված չինական Huawei եւ Hikvision տեխնոլոգիական հսկաներին: Դաշնային ռեգիստրում նշված քայլը կարգելի YMTC-ի մատակարարներին ԱՄՆ-ից ապրանքներ ստանալ առանց արտոնագրի, որը դժվար է ձեռք բերել:

Արհեստական բանականության համար չիպեր արտադրող 21 չինական ընկերություններ, որոնք ավելացվել են առեւտրային «սեւ ցուցակում», որը ներառում է Cambricon Technologies Corp-ը եւ CETC-ը, կենթարկվեն էլ ավելի խիստ պատժամիջոցների, քանի որ ԱՄՆ կառավարությունը արդյունավետորեն արգելափակում է նրանց հասանելիությունը աշխարհի ցանկացած կետում ամերիկյան սարքավորումներով արտադրված տեխնոլոգիաներին: