Չուվաշիայում գազատարում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել։

«Ցավոք, երեք մարդ զոհվել է։ Հանրապետության ողջ մնացած բնակիչը շոկային վիճակում է։ Նրա հետ աշխատում են մեր մասնագետ հոգեբանները։ Վիճակը միջին ծանրության է, այրվածներ ունի վերին վերջույթներում»,-ասել է հանրապետության ղեկավար Օլեգ Նիկոլաեւը։ 

Չուվաշիայի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 13։44-ին, Չուվաշիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հաղորդագրություն է ստացել Վուրնարի շրջանի Յամբախտինո գյուղի մոտակայքում գտնվող ստորգետնյա գազատարի վրա գազի արտահոսքի արդյունքում տեղի ունեցած հրդեհի մասին: