Տնտեսական հարաբերությունների զարգացման միտումը շատ լուրջ է եւ արժանի է ուշադրության՝ նկատի ունենալով այն, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի եւ Բելառուսի միջեւ 2022թ. կրկնակի ավելացել է։ Այս մասին «Հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման արդիական ուղղությունները» համաժողովի ժամանակ դեկտեմբերի 26-ին ասել է Հայաստանում Բելառուսի Սրտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը։
Նա պարզաբանել է, որ ավելացել են ոչ միայն Հայաստան բելառուսական արտադրանքի մատակարարումները, այլեւ հայկական արտադրանքի մատակարարումները Բելառուս։
Դեսպանը տեղեկացրել է, որ Բելառուսը մշտական հիմքով մասնակցում է Երեւանում վերելակները փոխելուն։
«Արդեն գործելու ենք Գյումրիում եւ այլ քաղաքներում։ Բայց խոսքը նաեւ ավելի լայն կոոպերացիայի մասին է, այստեղ սերվիսային սպասարկում ստեղծելու մասին։ Հայ մասնագետները կպատրաստվեն Բելառուսում։ Ավելին, խոսքն արդեն հավաքման արտադրության մասին է՝ Հայաստանում 30 տոկոս տեղայնացմամբ»,- նշել է Կոնյուկը։
Նա տեղեկացրել է Հայաստանում բելառուսական պարենի առկայությունն ընդլայնելու պլանների մասին։
«Հայկական կողմից կնքվել են Բելառուս ալկոհոլային արտադրանքի մատակարարման պայմանագրեր։ Ես վստահ եմ, որ ոչ մի հայ, պայմանագիր կնքելով, երբեք չի խաբի, ի տարբերություն ուրիշների»,- ասել է դեսպանը։



























