Բրիտանական Bentley ավտոարտադրողի լյուքս դասի վաճառված մեքենաների թիվը 2022թ. գերազանցել է 15 հազարը։ Այս մասին տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով ընկերության մամուլի ծառայությանը։
2021թ. համեմատ վաճառքների ծավալն ավելացել է չորս տոկոսով։ Հայտնի է, որ այդ ժամանակ վաճառված ավտոմեքենաների թիվը 14,6 հազար էր։ «Սա անկանխատեսելիության եւս մեկ տարի էր։ Բիզնեսը զգալի խոչընդոտներ հաղթահարեց եւ մեծ կայունություն ցուցաբերեց՝ ապահովելու համար ռեկորդային վաճառք երրորդ տարին անընդմեջ»,- ասել է Bentley-ի գլխավոր տնօրեն Ադրիան Հոլմարկը։
Նա նշել է, որ ակտիվ վաճառք է եղել ամբողջ աշխարհում, բացի Չինաստանից։ ԱՄՆ-ում, որտեղ Bentley-ն հանրահայտ մակնիշ է, վաճառքի մակարդակը նվազել է։
Նշվել է նաեւ, որ Bentayga ամենագնացը, որի մեկնարկային գինը մոտ 150 հազար ֆունտ է, դեռեւս մնում է ամենաշատ վաճառվող մոդելը՝ վաճառքի ընդհանուր ծավալի 42 տոկոսը։





























