Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստինա Լամբրեհթի բնակարանում կիրակի ծուխ է առաջացել Սուրբծննդյան պսակի այրման պատճառով, մինչեւ հրշեջ ծառայության ժամանելը նախարարը կանխել է կրակի բռնկումը, երկուշաբթի տեղեկացրել է Bild պարբերականը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

«Ժամը մոտ 13.50-ին ականատեսները տեղեկացրել են նախարարի՝ Բեռլինի Ֆրիդրիխսհայն շրջանում գտնվող բնակարանում նկատվող «ծխսի» մասին։ Լամբրեհթը կարողացել է կանխել վատագույնը հրշեջների գալուց առաջ»,- գրել է պարբերականը։

Bild-ի տեղեկացմամբ՝ ծուխն առաջացել էր նախածննդյան պսակի այրումից. Գերմանիայում ընդունված է ավելացման կարգով մոմեր վառել ընդհուպ մինչեւ Սուրբ ծննդից առաջ վերջին կիրակին, որն այս տարի դեկտեմբերի 18-ին էր։