Ստամբուլում շինարարական աշխատանքների ժամանակ հնագույն սարկոֆագ են գտել, տեղեկացրել է Hurriyet Daily News պարբերականը։
Այն գտնվել է քանդված շենքի հիմքում եւ պատրաստված է տաշած քարով։ Երբ սարկոֆագը բացել են, ներսում հայտնաբերել են մարդկային ոսկորներ։
Ըստ գիտնականների՝ դրանք ավելի քան 2000 տարեկան են եւ պատկանում են հռոմեական դարաշրջանին։
Սարկոֆագը բարձրացրել են ամբարձիչի օգնությամբ եւ ուղարկել Ստամբուլի հնագիտական թանգարան։





























