ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարաբերությունների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին եւ տարածաշրջանային այլ թեմաներին:
Հարց․ Այնպիսի զգացողություն կա, որ Հատուկ ռազմական գործողության մեկ տարին բացահայտում է խնդիրներ, որոնք կուտակվել են հետխորհրդային տարածքում՝ նախկին խորհրդային հանրապետություններում։ Քանի որ տարվա սկզբին Ղազախստանի ելույթը ոչ միանշանակ է։ Տաջիկստանից դիմումներ են գալիս, նաեւ այլ հանրապետություններից։ Ընդհանրապես հարցերն ավելի շատ են, քան պատասխանները։ Մենք հասկանում ենք, թե ինչպես պետք է աշխատել այս ուղղությամբ՝ հաշվի առնելով մեր ունեցած արտաքին գործոնները։
Պատասխան․ Մենք պետք է պահենք պարագիծը, դրանով էլ զբաղված ենք։
Հարց. Դիվանագիտորեն, ստացվում է.
Պատասխան. Բոլոր հնարավոր միջոցներով։ Իհարկե, դիվանագիտական միջոցներն ավելի լավն են, դրանք առնվազն ավելի էժան են, քան ռազմականը։ Ինձ թվում է՝ մենք քիչ թե շատ արդյունավետ ենք փորձում գծել այս գիծը, ինչը բոլորովին չի բացառում այն, որ որոշ դեպքերում մենք ստիպված ենք աչք փակել։ Ո՞վ կարող է բացատրել, թե որքան կշարունակվի ադրբեջանցի բնապահպանների կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը։
Հարց․ Կասեն՝ իսկ ի՞նչ եք մեզ անելու։
Պատասխան․ Մենք, ըստ էության, խաղապահ առաքելության պատասխանատվությունն ենք ստանձնել, եւ լիովին ակնհայտ է, պետք չէ գուշակի մոտ գնալ, թե ով է այդ մասով խախտել պայմանավորվածությունները։ Իհարկե, խախտել է Ադրբեջանը, որը բնապահպանական մտահոգությունների քողի տակ խաթարել է հաղորդակցությունը, որի համար մենք պատասխանատվություն ենք ստանձնել։ Մեզ անընդհատ խոստանում են, այդ թվում մեր դիվանագիտության ներկայացուցիչները։ Բայց ի՞նչ է տեղի ունենում դրա արդյունքում, որ մենք արդեն երրորդ ամիսն է՝ չենք կարողանում հասնել դրան։ Տեղի է ունենում այն, որ իրավիճակը տարածաշրջանում փոխվում է ոչ մեր օգտին։ Եվ սրա հիմնական զոհը, օրինակ, մեր հարաբերություններն են նույնիսկ ոչ թե Հայաստանի, այլ հայ ժողովրդի հետ, որտեղ ներկայիս Փաշինյանի արեւմտամետ իշխանությունը դա օգտագործում է դաշնակից Ռուսաստանին վարկաբեկելու համար։
Հարց․ Եվրոպացիների մոտ նորից ստացվում է, ասում են՝ եկեք եվրոպական առաքելություն ստեղծենք, այն ավելի լավ կլինի։
Պատասխան․ Մեզ համար հասկանալի է, որ այնտեղ եվրոպացիների հայտնվելը մրցակցություն է մեզ համար։ Մենք չենք կարող սրանից ուրախանալ։ Մյուս կողմից՝ ինչ է հիմք դառնում նման գործողությունների համար, ինչու Հայաստանում ինչ-որ մեկն այս գործողությունները ողջունում է։ Որովհետեւ, մենք դեռ չենք կարողացել ցուցադրել, որ կարող ենք այստեղ կատարել մեր պարտավորությունները։
Հարց։ Իսկ մենք ոչինչ չենք կարող, մենք ուժային առաքելություն չենք։ Պատասխան։ Իսկ այդ ընթացքում մեզ օգտագործում են, ընդ որում, երկու կողմերը։ Ադրբեջանը փորձում է Թուրքիայի հետ հասնել իր շահերին եւ անում է դա՝ չնայած նրան, որ մեզ համար խնդիրներ է ստեղծում։ Իսկ Հայաստանի ղեկավարությունը մեր աչքի առաջ թեքվում է դեպի Արեւմուտք։
Հարց․ Դրա հետ մեկտեղ փորձում է փլուզել ՀԱՊԿ-ն։
Պատասխան։ Այն նույն երկիրը, որը մեր պաշտոնական դաշնակիցն է, որտեղ մենք ռազմաբազա ունենք։ Փաշինյանը պայմանավորվել է ընդհուպ մինչեւ այն պահը, երբ մեր բազան, պարզվում է, մեղավոր է Ադրբեջանի հետ լարվածության մեջ։ Ադրբեջանը դրա համար անհանգստանում է։
Հարց․ Իսկ ՆԱՏՕ-ի բազայի համար նա չի անհանգստանա։
Պատասխան․ Նա պարզապես մեզ վարկաբեկում է։ Բացի այդ, մենք ակտիվորեն պայքարում ենք եւ ճիշտ ենք անում, օրինակ, «հյուսիս-հարավ» միջանցքի համար։ «Հյուսիս-հարավ» ցանկացած միջանցք մեր օգտին է, Ռուսաստանը շրջանցող «արեւելք-արեւմուտք» ցանկացած միջանցք, բնականաբար, մեր մրցակիցն է։ «Հյուսիս-հարավ» միջանցքը, եթե ցամաքային ճանապարհով է անցնում, Ռուսաստանից Ադրբեջանով անցնում է Իրան։ Բայց այսօր Ադրբեջանը ներգրավված է Իրանի հետ հարաբերությունների սրման մեջ։ Եվ ես շատ հստակ տպավորություն ունեմ, որ Ադրբեջանին դրդում են դրան։ Դրդում են նախ արեւմտամետները, որովհետեւ իրենց համար կարեւոր է, իրենց համար Իրանը նպատակ է, իրենց համար Իրանի ապակայունացումը խնդիր է, եւ իրենք այդ խնդիրը կատարում են, այդ թվում՝ Ադրբեջանին դրդելով։ Կարող է պատահել, որ նրանք օգտագործում են Հայաստանում իրենց բարեկամներին, քանի որ իրանական ուղղությամբ Ադրբեջանի ակտիվացման դիմաց Արեւմուտքը Հայաստանի մասով նրա նկատմամբ հավակնություններ կունենա, ինչպես հիմա անում է՝ աջակցել Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը, իսկ իրականում ոչինչ չձեռնարկել։ Այդպես են նրանք միշտ գործել այս տարածաշրջանում։ Ո՛չ Առաջին, ոչ Երկրորդ համաշխարհային պատերազմում հայերը երբեք իրականում Արեւմուտքից ոչ մի օգնություն չեն ունեցել, բացի խոսքերից։





























