Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները։

Վարդենյանց լեռնանցքը (բուք է) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի, Շիրակի մարզի Թորոսգյուղ-Վարդաղբյուր, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Քաջարան քաղաքում տեղում է ձյուն։

Արագածի տարածաշրջանում, «Զանգեր»-Գորայք ավտոճանապարհին բուք է:

Քաջարան-«Մեղրու սար» ավտոճանապարհին մառախուղ է։