Սանկտ Պետերբուրգի ոստիկանները փակել են Ռուսաստանի Դաշնություն լատինաամերիկյան կոկաինի մատակարարման ուղին, առգրավվել է ավելի քան 200 կիլոգրամ թմրանյութ՝ 800 մլն ռուբլի արժողությամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը, որը Լատինական Ամերիկայից կոկաին էր մատակարարում Ռուսաստանի Դաշնություն։
«Պետերբուրգում ձերբակալվել են նախկինում մի քանի անգամ դատապարտված տեղական բնակիչներից երկուսը։ Նախնական կարգով հաստատվել է, որ մրգեր տեղափոխող բեռնատարում նրանք թմրանյութերով գաղտնարաններ էին ստեղծել։ Ոստիկանները առգրավվել են ավելի քան 200 կգ կոկաին, որի արժեքն ըստ սեւ շուկայի գների գերազանցում է 800 մլն ռուբլին», - ասել է Վոլկը։
Թմրամիջոցների ապօրինի իրացման հոդվածով քրեական գործ է հարուցվել, հանցավոր սխեմայի բոլոր մասնակիցները պարզվում են։





























