Tesla ընկերությունն այս տարվա առաջին երեք ամիսներին ռեկորդային թվով էլեկտրամեքենաներ է վաճառել՝ այն բանից հետո, երբ Իլոն Մասկն իջեցրել է գները մրցակցության պատճառով, տեղեկացրել է The Telegraph-ը։
Tesla-ի նախորդ ռեկորդը՝ 405 278 միավոր, գրանցվել է անցած տարեվերջին, այն 36 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Tesla-ն իջեցրել է Model 3-ի եւ Model Y-ի գներն՝ ի պատասխան աճող մրցակցության, հատկապես Չինաստանում, որտեղ ընկերությանը մարտահրավեր է նետել էլեկտրամեքենաների նոր արտոդրողների ալիքը։
Tesla-ի գործադիր տնօրենը, աշխարհի երկրորդ հարուստ մարդը՝ Իլոն Մասկը, անցած տարի նշել էր, որ էլեկտրամեքենաների արժեքը «զայրացուցիչ բարձր» է։
Անցած ամիս ընկերությունն անցկացրել է ներդրողի օր եւ նախատեսում է բարձրացնել արտադրության արդյունավետությունը՝ գներն իջեցնելու նպատակով։
Մասկը նշել է, որ ցանկանում է ստեղծել իսկապես զանգվածային ավտոմեքենա, որը կարժենար 25 000 դոլար։
Tesla-ի գրեթե ողջ վաճառքը բաժին է ընկել Model 3-ին եւ Y-ին։ Ավելի թանկ մոդելները (S եւ X) կազմել են 10 615 հատ ընդհանուր թվից։
Մասկը հայտարարել է, որ Cybertruck պիկապի արտադրությունը կսկսվի այս տարի ավելի ուշ։
Ավելի քան 1 մլն մարդ այս մեքենայի նախնական պատվերներ է տեղադրել։





























