General Motors-ը աշխատակիցների հաստիքները կկրճատի 5 հազարով՝ ծախսերի կրճատման միջոցառումների շրջանակում։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ ընկերությունը աշխատակիցներին փոխհատուցում կառաջարկի սեփական ցանկությամբ հեռանալու համար։ Ինչպես նշել է կոնցեռնի ֆինանսական տնօրեն Փոլ Ջեյքոբսոնը, կրճատումները կազդեն անձնակազմի 6 տոկոսի վրա եւ թույլ կտան տնտեսել 1 մլրդ դոլար: «Մենք ցանկանում էինք վճարել կամավոր ծրագրի համար, անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի խուսափենք հարկադիր ազատումներից»,-ասել է նա։





























