Հինգշաբթի Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Չեշմե հանգստավայրում հանկարծակի կարկուտ եւ ձյուն է տեղացել, Twitter-ում հայտնել է քաղաքապետ Թունչ Սոյերը։
«Ապրիլին նման պատկերը նշանակում է, որ կլիմայական ճգնաժամը ոչ թե թակում է մեր դռները, այլ արդեն գոյություն ունի մեր կյանքում», - գրել է Սոյերը։
Նրա խոսքով՝ կարկուտը եւ ձյունը՝ ուղեկցվելով ուժեղ քամիով, տեղացել են Չեմշեի երեք շրջաններում։
«Մեր հրշեջ ծառայությունները օգնել են նրանց, ում մեքենաները մնացել են ձյան մեջ, ինչպես նաեւ վերացրել ենք աղետի հետեւանքները», - ասել է քաղաքապետը։





























