ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապրիլի 5-ին Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են տարել 32-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է «ՏՏ» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով:

Կատարվում է նախաքննություն: