Առաջին Anadolu դեսանտային նավը, որում կտեղակայեն Bayraktar TB3 նորագույն անօդաչու թռչող սարքերը, երկուշաբթի ծառայության է անցել Թուրքիայի ռազմածովային ուժերում:
Ինչպես նշում է Անատոլիական գործակալությունը, այս նավը ոչ միայն «կուժեղացնի թուրքական նավատորմի հզորությունը, այլեւ իր հնարավորությունների առումով թուրքական զինված ուժերին թույլ կտա ընդլայնել գործողությունների գոտին Թուրքիայի ջրային սահմաններից շատ հեռու»։





























