Իտալիայի հարավում պեղումների ժամանակ հայտնաբերվել են ցլերի թրծակավե գլուխներ եւ հին հունական Էրոս աստծո արձանիկը դելֆինի վրա, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով երկրի մշակույթի նախարարությանը։

Այս նմուշները հայտնաբերվել են հին հունական Պեստում քաղաքում (մ.թ.ա. 5-րդ դար)։ Պեստումը, որը հայտնի էր իր երեք զանգվածեղ, դորիական սյունազարդ տաճարներով, գտնվում է Պոմպեյի հնագիտական պեղումների վայրից ոչ հեռու։

Ոչ մեծ տաճարը առաջին անգամ հայտնաբերվել է 2019թ., բայց պեղումները դադարեցվել էին COVID-19 համավարակի պատճառով, նշվել է Իտալիայի մշակույթի նախարարության հայտարարությունում։

Նախարարության տեղեկացմամբ՝ աշխատանքների վերսկսումից հետո հայտնաբերվել են մի քանի ոչ մեծ թրծակավե արձանիկներ։ Հնագետները գտել են յոթ ցլի գլուխ, որոնք դրվել են ասես ի նշան երկրպագության։

Դելֆինի արձանիկը, ըստ երեւույթին, պատկանել է Ավիլի խեցեգործների ընտանիքին, որոնց ներկայությունը Պեստումում առաջ երբեք չէր փաստագրվել։

Տաճարներում սահմանափակ պեղումներն սկսվել են 1950-ականներին, եւ նախարարությունը կարծում է, որ այս շրջանում կարելի է էլ ավելի շատ գանձեր գտնել։

Հին հռոմեացիները վերահսկել են քաղաքը մինչեւ մոտ մ.թ.ա. 275 թվականը՝ այն վերանվանելով Պեստում հունական «Պոսեյդոնիայից», տարածք, որն ավելի վաղ պատկանել է Հունաստանին։