30 հոգի տուժել է Բանգլադեշում ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետեւանքով։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է The Daily Star թերթը։

Բախումը տեղի է ունեցել Կումիլա շրջանում, մայրաքաղաք Դաքայից 96 կիլոմետր արեւելք։ Ուղեւորատար գնացքը, որը շարժվում էր 70 կմ/ժ արագությամբ, բախվել է կայարանում կանգնած բեռնատար գնացքին։ Բախման հետեւանքով ուղեւորատար գնացքի հինգ վագոն դուրս է եկել գծերից։

Հինգ տուժածներ՝ ծանր վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց։

Նախնական տարբերակով՝ բախումը տեղի է ունեցել կայարանում ազդանշանային համակարգի խափանման եւ երկաթուղային ծառայողների սխալի հետեւանքով։