Առնվազն 11 հոգի մահացել է Չինաստանի արեւելյան Չժեցզյան նահանգում, արդյունաբերական օբյեկտներից մեկում ծագած հրդեհի հետեւանքով, տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Հրդեհն սկսվել է երկուշաբթի, Պեկինի ժամանակով ժամը մոտ 14.00-ին, Ուի շրջանում, որը Ցզինհուա քաղաքի ենթակայության տակ է։

Պատահարի վայր են ժամանել հրշեջները, բժիշկները եւ ոստիկանությունը։ Իշխանությունները կազմակերպել են փրկարար աշխատանքներ։ Արտակարգ իրադրության պատճառը պարզվում է, վարվում է քննություն։