Պղնձի արժեքը երեքշաբթի թույլ իջնում է՝ Չինաստանում մակրովիճակագրության հրապարակումից հետո, վկայում են աճուրդների տվյալները։
Պղնձի մայիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,12 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,0 678 դոլար։
Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,65 տոկոսով՝ 8 964,5 դոլար, ալյումինիումինը՝ 0,29 տոկոսով՝ 2 378,5 դոլար, ցինկինը՝ 0,86 տոկոսով՝ 2 832 դոլար։




























