Չեխիայում մեղադրանք է առաջադրվել հանցավոր խմբին, որը կասկածվում է ԵՄ փախստականների անօրինական մուտքը կազմակերպելու մեջ:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ խմբի 22 անդամներից 7-ը գտնվում է նախնական կալանքի տակ: 

Իրավապահները կարծում են, որ հանցավոր խմբավորումը զբաղվել է անօրինական փախստականների (հիմնականում Սիրիայի քաղաքացիների) տեղափոխմամբ Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի տարածքով դեպի Գերմանիա:

Հանցագործները, որոնց մինչեւ 8 տարվա ազատազրկում է սպառնում, իրենց գործունեության արդյունքում ավելի քան 350 հազար դոլար են ստացել: