5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի հարավում, Թվիթերում տեղեկացրել է տեղի սեյսմոլոգիական ծառայությունը։

Երկրաշարժը գրանցվել է երեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 22.55-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 36 կիլոմետր Տեպկան քաղաքից (Գերերոյի նահանգ) հյուսիս-արեւմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։