Նյու Յորքում բազմամակարդակ ավտոկայանատեղիի փլուզման հետեւանքով մահացել է մեկ մարդ, հինգ մարդ վիրավորվել է, հայտնել է քաղաքային հրշեջ ծառայությունների ներկայացուցիչը։
Միջադեպի հետեւանքով տուժել է վեց աշխատող, որոնցից մեկը մահացել է, չորսը տեղափոխվել են բուժհաստատություն։
Տուժածներից մեկը հրաժարվել է բժշկական օգնությունից։
Այժմ պարզվում են պատահարի պատճառները։ Նախնական տվյալներով՝ փլուզված շենքի փլատակների տակ մարդիկ չկան։
Քաղաքապետ Էրիկ Ադամսը հստակեցրել է, որ կայանատեղիի կոնստրուկցիաները, որոնք չեն փլուզվել, գտնվում են անկայուն վիճակում եւ այժմ տեղում աշխատում է հատուկ տեխնիկա։





























