Պեկինի Չանֆենի մասնավոր հիվանդանոցում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է առնվազն 29 մարդ, այդ թվում՝ 26 հիվանդ, բուժքույր, օգնական եւ հիվանդներից մեկի ազգականը, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով քաղաքի վարչակազմի ներկայացուցչին։
Տուժել է եւս 39 մարդ, նրանցից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այրվող շենքից տարհանվել է 142 մարդ։
Երեքշաբթի երեկոյան բռնկված հրդեհը հաջողվել է մարել։
Միջադեպի առնչությամբ ձերբակալվել է 12 մարդ, այդ թվում՝ գլխավոր բժիշկը, հայտնում է «Սինխուան»-ն։ Հրդեհի հավանական պատճառը հիվանդանոցում իրականացվող եռակցման աշխատանքներն են եղել։ Ձերբակալվածների թվում վերանորոգման աշխատանքներ կատարող աշխատակիցների բրիգադի ղեկավարն է։





























