Հինգշաբթի առավոտյան ոսկու գինը չափավոր իջնում է, վկայում են աճուրդների տվյալները։ Ներդրողները գնահատում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) տոկոսադրույքի հերթական բարձրացումը մայիսին։
Ոսկու հունիսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 3,45 դոլարով կամ 0,17 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 2 003,85 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսն էժանացել է 0,65 տոկոսով՝ մեկ ունցիան 25,205 դոլար։




























