Ուկրաինական գյուղմթերքի առանց մաքսատուրքի արտահանումը ԵՄ, որը ճգնաժամ է առաջացրել Արեւելյան Եվրոպայի երկրներում, Ուկրաինային հնարավորություն է տվել 25 միլիարդ եվրո վաստակել, հայտնել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Միրիամ Գարսիա Ֆերերը։
«Համերաշխության միջանցքները Ուկրաինային հնարավորություն են տվել արտահանել 57 մլն տոննա գյուղմթերք։ Դա հնարավորություն է տվել ուկրաինացի տնտեսվարողներին եւ գյուղատնտեսական մթերք արտադրողներին վաստակել 25 միլիարդ եվրո», - Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է նա:





























