Գրենլանդիայի եւ Անտարկտիկայի սառցե վահաններն այսօր երեք անգամ ավելի շատ են սառույց կորցնում, քան ընդամենը 30 տարի առաջ։ Այս տվյալները ներկայացրել է գիտնականների միջազգային խումբը, որոնց աշխատանքը հրապարակվել է Earth System Science Data-ում։

Գիտնականներն ուսումնասիրել են արբանյակային տվյալների 50 հավաքածու եւ պարզել, որ հալվելու տեմպերը 2017-2020թթ. 20 տոկոսով ավելի են արագացել, քան 2010-ականների սկզբին, եւ յոթ անգամ ավելի արագ, քան 1990-ականների սկզբին։

Գիտնականներն այս տվյալներն անվանել են աղետալի ժամանակակից քաղաքակրթության համար եւ դրանք ուղղակիորեն կապել են մարդկային գործոնի հետ, տեղեկացրել է Planet-today-ը։