Սինգապուրի իշխանությունները ծրագրում են հաջորդ շաբաթ կախաղան հանել տղամարդու՝ մեկ կիլոգրամ մարիխուանա վաճառելու նպատակով դավադրության համար, ինչը վեց ամսվա ընթացքում առաջին մահապատիժն է քաղաք-պետությունում, հայտնում է CNA-ն:
Սինգապուրցի Տանգարաջու Սուպպիային կախաղան կհանեն չորեքշաբթի՝ ապրիլի 26-ին, նշված է նրա ընտանիքին ուղարկված բանտային ծանուցման մեջ:
«Եթե մահապատիժը իրականացվի, դա կլինի միջազգային իրավունքի խախտում եւ համառ արհամարհում Սինգապուրի կողմից մահապատժի կիրառման դեմ շարունակվող բողոքի ակցիաների նկատմամբ»,- ասել է իրավապաշտպան Քիրսթեն Խանը։
Սինգապուրը վերսկսել է մահապատիժը կախաղանի միջոցով 2022 թվականի մարտին ավելի քան երկու տարվա դադարից հետո։ Անցյալ տարի մահապատժի է ենթարկվել 11 մարդ՝ բոլորը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։





























