Լիտվայում թեթեւ շարժիչով երկտեղանի ինքնաթիռ է կործանվել, վթարի հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ոստիկանության Տաուրագայի կոմիսարիատի ներկայացուցիչ Լինա Բանենեն։

«Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ավիավթարի հետեւանքով զոհվել է մեկ մարդ»,-ասել է նա։

Պաշտոնատար անձինք, ըստ Բանենեի, զբաղվում են միջադեպի հետաքննությամբ: