ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցը զոհվել է Սուդանում, երբ անցնելիս է եղել ռազմական գործողությունների գոտիով: Այս մասին ասվում է ՄՄԿ գլխավոր տնօրեն Անտոնիո Վիտորինոյի հայտարարության մեջ։
«Ծանր սրտով հաստատում եմ Սուդանում ՄՄԿ-ի նվիրյալ աշխատակցի մահը այս առավոտ այն բանից հետո, երբ նա ընտանիքի հետ Էլ Օբեյդից դեպի հարավ ճանապարհորդելիս հայտնվել է երկու պատերազմող կողմերի միջեւ փոխհրաձգության տակ»,-ասվում է հայտարարության մեջ:
Վիտորինոյի խոսքով՝ ներկայիս հակամարտությունը ՄՄԿ-ին ստիպել է դադարեցնել իր մարդասիրական գործողությունները Սուդանում։
Սուդանում հակամարտության ընթացքում ավելի վաղ զոհվել էին ՄԱԿ-ի ՊՀԾ երեք աշխատակիցներ, ինչից հետո ծրագրի տնօրեն Սինդի ՄքՔեյնը հայտարարել է, որ կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցնում է երկրում իր աշխատանքը։





























