Գտնվել է գիշերային հերթափոխի ժամանակ աշխատանքի որակը լավացնելու միջոց։
Կանադացի գիտնականները պարզել են, որ բուժաշխատողներն ավելի քիչ սխալներ են կատարել գիշերային հերթափոխի ժամանակ այն բանից հետո, երբ ենթարկվել են վառ լույսի ազդեցությանը, գրել է «Sleep Health» պարբերականը։
Լույսի 40 րոպեանոց ազդեցությունը թույլ է տվել կրճատել սխալների քանակն ավելի քան 60 տոկոսով։
Գրանցվել են նաեւ հոգնածության նվազում եւ քնի որակի բարելավում։





























