Մեքսիկայի Չիուաուա հյուսիսային սահմանամերձ նահանգի ներգաղթյալների ծառայության տնօրեն Սալվադոր Գոնսալեսը պետք է կանգնի դատարանի առաջ՝ սպանության,  մարմնական վնասվաքներ հասցնելու, ներգաղթյալների կենտրոնում մահաբեր հրդեհի ժամանակ իր պարտականությունները չկատարելու մեղադրանքներով, հաղորդում է The Associated Press-ը։

Դատավոր Խուան Խոսե Չավեսը վճռեց, որ Գոնսալեսը մինչև դատը պետք է պահվի բանտում։

Դատավորը հայտարարեց, որ ապացույցներ կան, որ Գոնսալեսը չի կատարել իր պարտականությունները ներգաղթյալներին պաշտպանելու գործում, որոնցից 40-ը զոհվել է մարտի 27-ին Սյուդադ-Խուարեսեում տեղի ունեցած հրդեհի ժամանակ, որը ենթադրաբար կատարել է նրանցից մեկը՝ ի նշան իրենց տեխափոխման դեմ բողոքի այրելով պորոլոնային ներքնակներից մեկը։

Երկրի Ներգաղթի ազգային ինստիտուտի հինգ ուրիշ աշխատակիցներ, կենտրոնի պահնորդը և վենեսուելացի ներգաղթյալը, որ մեղադրվում է հրդեհի կազմակերպման մեջ, արդեն ձերբակալված են սպանության մեղադրանքով։

Գոնսալեսը Մեքսիկայի ՌԾՈՒ պաշտոնաթող փոխծովակալ է և այս գործով դատավարության համար ձերբակալված ամենաբարձրաստիճան պաշտոնյան, թեև դատախազները հայտարարել են, որ մեղադրանքներ կառաջադրեն Ներգաղթյալների ազգային գործակալության բարձրագույն պաշտոնյա Ֆրանսիսկո Գարդունյոյի դեմ։