Հարավային Կորեան խստացնում է Ռուսաստան եւ Բելառուս մի շարք ապրանքների արտահանման նկատմամբ վերահսկողությունը, հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի առեւտրի նախարարությանը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գերատեսչությունն ավելացրել է եւս 741 ապրանք, որոնք կապված են կիսահաղորդիչների, քիմիկատների, պողպատի, ավտոմեքենաների, մեքենաշինության, քվանտային համակարգիչների եւ այլնի հետ, ՌԴ եւ Բելառուս մատակարարումն արգելված ապրանքների ցանկում:

Այսպիսով, ապրանքների ընդհանուր քանակը հասել է 798-ի։

Ինչպես հայտարարել են գերատեսչությունում, տվյալ քայլը ձեռնարկվել է ներմուծող երկրների կողմից զենքի արտադրության եւ ռազմական նպատակներով այդ ապրանքների օգտագործման մեծ հավանականության պատճառով:

Նախարարությունը հավելել է, որ կիրականացնի «բացառիկ դեպքերի» անհատական վերլուծություն, երբ արտահանումը հնարավոր է։

Գործակալությունը ճշտում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի ապրիլի 28-ին:

Մինչդեռ Ճապոնիան ապրիլի 24-ից կրկին՝ երեք տարի անց, Հարավային Կորեայի առեւտրային գործընկերների «սպիտակ ցուցակում» է։ Դա թույլ կտա այն ընկերություններին, որոնք ռազմավարական ապրանքներ են արտահանում Ճապոնիա, ակնկալել փաստաթղթերի պարզեցված ձեւակերպում։