Գերմանիայի մայրաքաղաքում երթեւեկությունը արգելափակելու մասին ավելի վաղ հայտարարված ակցիայի ընթացքում Letzte Generation (Վերջին սերունդ) շարժման ակտիվիստները իրենց սոսնձել են Բեռլինի մի քանի ճանապարհների ասֆալտին, երկուշաբթի հաղորդել է Berliner Morgenpost-ը:
«Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Letzte Generation էկոակտիվիստների խումբը երկուշաբթի արգելափակել է Բեռլինի երթեւեկությունը»,-գրում է հրատարակությունը։
Ոստիկանության տվյալներով, որոնք վկայակոչում է Berliner Morgenpost-ը, վաղ առավոտից ակտիվիստները քաղաքի ավելի քան 30 կետերում սկսել են խոչընդոտել տրանսպորտային միջոցների տեղաշարժը՝ պաստառներով դուրս գալով ճանապարհներին եւ իրենց սոսնձելով ասֆալտին։ Ակտիվիստների ամենից մեծ կուտակումը նկատվել է Շառլոտենբուրգ եւ Վիլմերսդոֆ շրջաններում։
Ակցիաները շարունակվում են եւ արդեն խցանումներ են առաջացրել մի շարք ճանապարհներում։
Ավելի վաղ Letzte Generation-ը հայտարարել էր ակցիաների մեկնարկի մասին, որի ժամանակ շարժման կողմնակիցները խոստացել էին կաթվածահար անել Գերմանիայի մայրաքաղաքի ճանապարհները՝ ի նշան բողոքի կլիմայի պաշտպանության ոլորտում կառավարության քաղաքականության դեմ։





























