Հաշվետվության համաձայն՝ 2022թ. ամերիկացիները լեգալ մարիխուանայի՝ կանեփի վրա ծախսել են մոտ 30 մլրդ դոլար։ Ընդ որում՝ նրանք մոտ 20 մլրդ դոլար են ծախսել շոկոլադ եւ 8 մլրդ՝ գարեջուր գնելու համար։
Կանեփի լեգալ վաճառքը դեռեւս զիջում է ծխախոտի վաճառքին, որն անցած տարի կազմել է մոտ 53 մլրդ դոլար։ Բայց ծխախոտի շրջանառությունը նույնպես անշեղորեն նվազում է։
Կանխատեսումների համաձայն՝ լեգալ թմրախոտի վաճառքը կարող է հասնել 57 մլրդ դոլարի մինչեւ 2028թ.։ Չնայած բոլորովին վերջերս ամերիկացիները գնում էին ամբողջ մարիխուանան անլեգալ դիլերներից, ոչ թե վաճառքի պաշտոնական կետերից։
Այնուամենայնիվ, անօրինական առեւտուրն առայժմ ավելի տարածված է մնում։ Փորձագետների գնահատականներով՝ ԱՄՆ-ում մարիխուանայի վաճառքի երեք քառորդը նախկինի պես բաժին է ընկնում սեւ շուկային։





























