Անգլիայում երեխաները մատիտներով ներկել են 230-ամյա արձանը թանգարանում, որտեղ էքսկուրսիայի էին եկել, գրում է Daily Star-ը։
Թանգարանից հայտնել են, որ վնասվել է հին հունական դիցաբանության աստծո արձանը։ Երեխաները քանդակի գլուխը ներկել են կապույտ կավիճներով, որոնք Սուրբ Զատիկին անվճար էին բաժանվում։
«Մենք ապշած էինք, որ դա տեղի ունեցավ, և թանգարանի թիմը հասկանալիորեն վրդովված էր այս բացահայտումից», - ասվում է գրառման մեջ:
Բարեբախտաբար, ռեստավրատորները կարողացել են հեռացնել կավիճն արձանի վրայից՝ առանց լրացուցիչ քիմիական նյութերի օգտագործման, որոնք կարող են վնասել թանգարանային նմուշը:





























