Չինական մեծ պարիսպը սկսել են կառուցել խուննու քոչվոր ցեղի ասպատակություններից պաշտպանվելու համար։

Ցեղն իր վերահսկողության տակ էր պահում Ասիայի մեծ մասը մ.թ.ա. 209 թվականից մինչեւ մ.թ. առաջին հարյուրամյակի վերջը, այն Չինաստանի մրցակիցն էր, առեւտրային ցանց էր հաստատել Հռոմի, Պարսկաստանի, Եգիպտոսի հետ։

Ինչպես տեղեկացրել է Daily Mail-ը, ելնելով Մոնղոլիայի տարածքում հայտնաբերված մնացորդների ուսումնասիրությունից, գիտնականները պարզել են, որ այս ցեղում կարեւոր դեր են խաղացել կանայք։