Չինաստանում հայրը որդու համար մասնավոր մանկապարտեզ է կառուցել՝ ծախսելով 1,1 մլն դոլար։

Հայրն իր այս արարքը բացատրել է մանկապարտեզ ընդունվելու մի քանի տարի տեւող երկար հերթերով եւ որդու համար արժանի միջավայր ստեղծելու ցանկությամբ։

Շինարարությունը տեւել է կես տարուց մի փոքր ավելի, տեղեկացրել է «Asia One» պորտալը։