Աշխատանքից հետո գործընկերների հետ ալկոհոլ խմելու սովորությունը հաճախ համարվում է աշխատանքային հարաբերություններն ամրապնդելու լավ միջոց: Այնուամենայնիվ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս վարքագիծը չի բարելավում ֆինանսական վիճակը:
«Մենք ցանկանում էինք պարզել, թե արդյոք ավելի շատ են վաստակում ալկոհոլի նկատմամբ ավելի բարձր հանդուրժողականություն ունեցող մարդիկ, սակայն դրա օգտագործման համար արդարացում չգտանք՝ աշխատաշուկայում արդյունքները բարելավելու նպատակով»,-պատմել են գիտնականները:
Հետազոտողները հարցում են անցկացրել 25-59 տարեկան 3500 աշխատող տղամարդկանց շրջանում՝ տալով 45 հարց առողջության, սովորությունների, ֆինանսների եւ աշխատանքի վերաբերյալ: Հարցվածները նաեւ ինքնուրույն են գնահատել ալկոհոլի հանդուրժողականությունը:
Այժմ գիտնականները ցանկանում են կրկնել փորձը շատ ավելի մեծ տվյալների հավաքածուով եւ այլ մասնագետների հետ համագործակցությամբ:





























