Բրիտանացի Ջեյմս Գոսը, որը պիրսինգի սիրահար է, գերազանցել է Գինեսի սեփական ռեկորդը, երբ դեմքի կտրվածքները հասցրել է 17-ի։
Գոսը սկզբում պիրսինգի համար դեմքին կտրվածքներ անելու ռեկորդ էր սահմանել 2020թ., երբ կտրվածքների թիվը 14 էր, իսկ 2022թ. գերազանցել է սեփական ռեկորդը՝ դրանց թիվը հասցնելով 15-ի։
Գոսն արժանացել է ռեկորդակրի կոչմանը երրորդ անգամ, երբ եւս երկու կտրվածք է ավելացրել ընդհանուր թվին։
«Ինքնարտահայտվելը, անկախ ուրիշների կարծիքից, օգնել է շատ ավելի լիարժեք զգալ ինձ, ես չեմ ուզում փոխվել, որպեսզի համապատասխանեմ մյուսներին, ավելի լավ է պարզապես նման լինեմ ինքս ինձ եւ էներգիաս ծախսեմ այն ուղղությամբ, որ գտնեմ այն տեղը, որտեղ ավելի լավ եմ ներգրվում»,- ասել է Գրոսը Գինեսի ռեկորդների գրքի հարցազրույցում։




























