Պղնձի գինը երեքշաբթի առավոտյան թեթեւակի իջնում է երկուշաբթի օրվա զգալի աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,11 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,933 դոլար։

Երկուշաբթի արդյունաբերական մետաղի արժեքը բարձրացել էր 1,4 տոկոսով։ Ներդրողները գնահատել են ԱՄՆ գործարար ակտիվության վիճակագրությունը։