Ամերիկյան First Republic Bank-ը (FRB) դարձել է ԱՄՆ-ի ամենախոշոր սնանկացած փոխառուն 2008 թվականի ճգնաժամից հետո, հայտնում է NBC News-ը։
«Սա ամենախոշոր փոխառուն է, որը սնանկացել է 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո», - նշվում է հրապարակման մեջ։
NBC News-ի տվյալներով՝ FRB-ի վարկավորման չափն անգամ ավելի մեծ է, քան նախկինում սնանկացած Silicon Valley Bank-ինը, որը փակվել էր մարտին։ Ընդ որում, այս բանկն արդեն երրորդ սնանկացած բանկն է ԱՄՆ-ում ընդամենը երկու ամսվա ընթացքում։
Երեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ-ի Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) հայտարարել էր, որ անհրաժեշտ է բարեփոխել ԱՄՆ-ի բանկերում ավանդների պաշտպանության համակարգը: FDIC-ի այս մտադրությունը պայմանավորված է վերջերս երկրի երեք խոշոր բանկերի՝ Silicon Valley Bank-ի, Signature Bank-ի եւ First Republic Bank-ի փակմամբ։
Մինչ այդ Ֆինանսական պաշտպանության եւ նորարարությունների վարչությունը(DFPI) Կալիֆոռնիայի First Republic Bank (FRB) հիփոթեքային բանկը փոխանցել էր Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի ենթակայությանը, այնուհետ վերջինս հաստատել էր Նյու Յորքի JPMorgan Chase-ի կողմից FRB-ի ակտիվների եւ ավանդների ձեռքբերման մասին դիմումը։




























