Գիտնականները սեկվենացրել են Երկրի վրա գոյություն ունեցող կաթնասունների գրեթե բոլոր ընտանիքների ԴՆԹ-ն։ Դա արվել է  Zoonomia Project-ի ՝ գենետիկայի ոլորտում լայնածավալ հետազոտության շրջանակներում: 

Նախագիծը հիմնված է մի մեթոդի վրա, որը կոչվում է հաջորդականության հավասարեցում: Հետազոտողները յուրաքանչյուր գենոմը կտրում են կտորների, այնուհետեւ հավաքում դրանք այնպես, որ դրանք հավասարվեն միմյանց:  

Այնուհետեւ գիտնականները կարող են համեմատել այս հավասարեցված գենոմները կենդանիների խմբի հետ, որոնցից առաջացել են բոլոր ժամանակակից կաթնասունները՝ տեսնելու, թե ինչպես է ԴՆԹ-ն փոխվել ժամանակի ընթացքում: 

Այս տվյալների ուսումնասիրությունը կօգնի ուսումնասիրել հիվանդությունների գենետիկական պատճառները, հետեւել, թե ինչպես ենք մենք զարգացել, ինչպես նաեւ հասկանալ մոլորակի կաթնասունների զարմանալի ունակություններն ու բազմազանությունը: 

Հետազոտության արդյունքում գիտնականները միանգամից 240 կենդանիների, այդ թվում՝ ավելի քան 50 անհետացող տեսակների ԴՆԹ-ի հասանելիություն են ստացել։ Դրանք ընդգրկում են մոլորակի բոլոր կաթնասունների ընտանիքների 80 տոկոսը։