Քենիայի ոստիկանությունը ձերբակալել է քահանա Փոլ Մաքքենզիին նրա դեմ հարուցված գործի փակումից մի քանի րոպե անց, հաղորդում է Star պարբերականը:

Մալինդի քաղաքային դատավոր Այվի Վասիկեն դադարեցրել է քահանայի դեմ դատավարությունը՝ պատճառաբանելով, որ գործը պետք է հարուցվի Մոմբասայում Շանզուի առանձնապես ծանր հանցագործությունների տրիբունալի կողմից: 

Տղամարդը ձերբակալվել է ապրիլի 15-ին. ոստիկանությունը նրա տներից մեկում՝ Շաքահոլա անտառի կալվածքում, հայտնաբերել է չորս մարմին եւ բազմաթիվ գերեզմաններ, որոնցից արդեն դուրս է բերվել զոհվածների 110 աճյուն: Հետաքննությունը պարզում է մարդկանց մահվան պատճառները։

Մաքքենզին քարոզում է ծոմապահությունը՝ որպես հավերժական կյանք ձեռք բերելու ուղի։ Քենիայում մեկ շաբաթվա ընթացքում ձերբակալվել են ծայրահեղ վարքագիծ քարոզող 30 կրոնական առաջնորդներ: Քենիայի բնակչության 85 տոկոսը քրիստոնյա է։ Ընդ որում, երկրում գործում են մոտ 4 հազար տարբեր քրիստոնեական եկեղեցիներ եւ աղանդներ։