Նավթի համաշխարհային գինը հիմնական մակնիշների գծով միասնական դինամիկա չի ցուցաբերում՝ հիմնականում կայունանալով այն բանից հետո, երբ նախօրեին գնանշումներն իջել էին 5 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։

Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը բարձրացել է 0,33 տոկոսով՝ մեկ բարելը 75,34 դոլար, WTI-ի հունիսյան ֆյուչերսների գինն իջել է 0,03 տոկոսով՝ 71,64 դոլար։