Պղնձի գինը չորեքշաբթի իջնում է երկրորդ օրն անընդմեջ՝ պայմանավորված համաշխարհային շուկաների ընդհանուր վատատեսությամբ, վկայում են աճուրդների տվյալները։

Պղնձի հուլիսյան ֆյուչերսը Comex բորսայում էժանացել է 0,6 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,841 դոլար։ Երեքշաբթի օրվա արդյունքներով՝ մետաղն այդ բորսայում էժանացել է 1,8 տոկոսով։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երեքշաբթի օրվա արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 0,95 տոկոսով՝ 8 514 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 0,45 տոկոսով՝ 2 366,5 դոլար, ցինկինն իջել է 1,44 տոկոսով՝ 2 609,5 դոլար։