Էստոնիայի սոցիալական գործերի նախարարությունը հինգշաբթի միջգերատեսչական համաձայնեցման է ուղարկել օրինագիծ, որի համաձայն՝ ապագայում ամուսնանալու հնարավորություն կունենան երկու չափահաս անձինք՝ անկախ սեռից, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը:

«Մշակված փոփոխությունները նախատեսում են նաեւ փոփոխություններ կատարել ընտանիքի մասին օրենքում։ Եթե այժմ այդ օրենքում ասվում է, որ ամուսնությունը տղամարդու եւ կնոջ միջեւ է, ապա ապագայում ամուսնանալու են երկու ֆիզիկական անձինք՝ անկախ նրանց սեռից»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նախարար Սիգնե Ռիյսալոյի խոսքով՝ 2014 թվականին համատեղ բնակության մասին օրենքի ընդունումը կարեւոր քայլ էր երկրի բոլոր բնակիչների համար։ Բայց այս օրենքի ամբողջական իրականացումը պահանջում էր բազմաթիվ կիրառական ակտերի ընդունում, եւ այս հարցը անընդհատ հետաձգվում էր: